շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց․ գրավը՝  2 մլրդ դրամ

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց․ գրավը՝ 2 մլրդ դրամ

Վերաքննիչ դատարանն այսօր քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ բերած պաշտպանական կողմի բողոքը:

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի որոշումը:

  • Կիսվել: