հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Որքա՞ն արժեն Քոչարյանի որդու և դստեր բնակարանները, որոնք կարող են գրավի առարկա դառնալ

Որքա՞ն արժեն Քոչարյանի որդու և դստեր բնակարանները, որոնք կարող են գրավի առարկա դառնալ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար որպես գրավ կարող են դիտարկվել Քոչարյանի որդու և դստեր բնակարանները։ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ընթացող դատական նիստի ժամանակ նման առաջարկ արեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, հայտնում է armeniasputnik.am-ը։

«Պարոն Քոչարյանի որդին և դուստրը յուրաքանչյուրն ունեն բնակարան, որտեղ բնակվում են։ Նրանք պատրաստակամ են այդ գույքը որպես գրավ ներկայացնել դատարանին։ Այսպիսով, Լևոն Ռոբերտի Քոչարյանի անունով տունը գնահատվում է շուրջ 308 մլն 700 հազար դրամ, իսկ Գայանե Ռոբերտի Քոչարյանինը` 365 մլն դրամ»,–ասաց Խուդոյանը։

Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը գնաց խորհրդակցական սենյակ` Քոչարյանի պաշտպանների բողոքի առնչությամբ որոշում կայացնելու։ Դատավորն իր որոշման մասին կհայտնի այսօր ժամը 17։30–ին։



  • Կիսվել: