երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Դատավոր Արմեն Դանիելյանի գործով որոշում կհրապարակվի մայիսի 12-ին

Դատավոր Արմեն Դանիելյանի գործով որոշում կհրապարակվի մայիսի 12-ին

Բարձրագույն դատական խորհրդում անցկացվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ քննությունը: Միջնորդությունը ներկայացրել էր Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:

Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ դատավորին վերագրվում է «ՀՀ դատական օրենսգրքի» 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նորմի խախտում, այն է՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը:

Կողմերի դիրքորոշումները լսելուց և վարույթի քննության ավարտ հայտարարելուց հետո խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Այն կհրապարակվի մայիսի 12-ին՝ ժամը 15:00-ին:

 

 

 

 

 

  • Կիսվել: