ՔՊ վարչության որոշմամբ Դավիթ Դանիելյանի թեկնածությունը չեղարկվել է
ՔՊ-ական պատգամավոր, կուսակցության 50-յակում ընդգրկված Դավիթ Դանիելյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ ՔՊ վարչության որոշմամբ իր թեկնածությունը չեղարկվել է:
՛՛ՔՊ վարչության որոշմամբ իմ թեկնածությունը չեղարկվել է: Հետևաբար ես չեմ մասնակցելու առաջիկա ընտրություններին, որպես պատգամավորի թեքնածու՛՛,-նշել է նա՝ չհայտնելով պատճառը:
Նշենք, որ արդեն երկրորդ թեկնածուն է հեռացվում` քարոզչության առաջին փուլի կանոնները խախտելու համար։ Առաջինը նախկին պատգամավոր, ՔՊ վերահսկող հանձնաժողովի նախկին անդամ Կարեն Գրիգորյանն էր։


