շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դատարանը մերժել է կալանավորել Երևանի մանկապարտեզներից մեկում պակիստանցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած դայակին

Դատարանը մերժել է կալանավորել Երևանի մանկապարտեզներից մեկում պակիստանցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած դայակին

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Երևանի մանկապարտեզներից մեկում պակիստանցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած դայակին կալանավորելու միջնորդությունը։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն Aysor.am-ին ասաց, որ դայակի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։

Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործով քննություն է տարվում՝ երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 31-ին քաղաքացին ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2016 թվականին ծնված դուստրը 2019-2021 թվականների ընթացքում հաճախել է Երևան քաղաքում գործող մանկապարտեզ և այնտեղ երեխայի հոր՝ ազգությամբ պակիստանցի լինելու հանգամանքով պայմանավորված, նրա նկատմամբ դրսևորվել է դաժան վերաբերմունք:

Aravot.am-ը գրել էր, որ Ա. Հ.-ն հունվարի 31-ին ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն, հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը, պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:

Նշվում է, որ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի հետևանքով երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:

  • Կիսվել: