Դատարանը չվերացրեց Էդգար Ղազարյանի խոսքի ազատության սահմանափակումները
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց Էդգար Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։
Այսպիսով՝ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքի ազատության սահմանափակումները չվերացվեցին։
Հիշեցնենք, որ Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրիք 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար, ենթադրում է 2-5 տարի ազատազրկում: Ղազարյանին մեղադրում են ՍԴ դատավորներին քննադատելու համար։ Նրա նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն, որով սահմանափակվել է Ղազարյանի խոսքի ազատությունը, նա իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, հարկադիր կատարողների վերաբերյալ։