ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Դատապարտյալ ամուսնուն տեսակցության եկած կնոջ սեռական օրգանից մարիխուանա է հայտնաբերվել

Դատապարտյալ ամուսնուն տեսակցության եկած կնոջ սեռական օրգանից մարիխուանա է հայտնաբերվել

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Տ. Ն-ին կարճատև տեսակցության եկած կնոջը:

Վերջինիս սեռական օրգանից՝ պահպանակում  քողարկված սրվակում, հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 7.2 գր քաշով կանաչավուն զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից:

Վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

  • Կիսվել: