կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դատախազությունը ստացել է Ալեն Սիմոնյանի հարսին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու ՔՊ-ականների միջնորդությունը

Դատախազությունը ստացել է Ալեն Սիմոնյանի հարսին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու ՔՊ-ականների միջնորդությունը

Դատախազությունը ստացել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարսի՝ Անի Գևորգյանի նկատմամբ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը: Այս մասին հայտնում են ՀՀ Դատախազությունից։

Հիշեցնենք, որ պաշտոնեական դիրքի չարաշահման, եւ կոռուպցիոն դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթով 7 անձ է ձերբակալվել, ապա մի քանիսը կալանավորվել, այդ թվում՝ դեպքից մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Կալանավորվել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը:

 

  • Կիսվել: