Դատախազությունը արձագանքել է "Հայելի" ակումբի վրա հարձակման դեպքի կապակցությամբ
"Հայելի" ակումբի հետ կապված միջադեպի առթիվ հետաքննության մարմնին հանձնարարվել է քրեադատավարական ընթացակարգով ստուգել դեպքի հանգամանքները և տալ իրավական գնահատական։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ այսօր չորս հոգի՝ Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը, քիչ առաջ պաստառներ էին փակցնում Հայելի ակումբի պատերին և ձվեր նետում դռների վրա:
Նրանց պահանջը լրատվամիջոցը փակելն էր: Պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։
Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ եթե դռները բաց լինեին, նրանք նույնը կանեին ակումբի ներսում: