կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 150 մլն դրամ հատկացնել Գլխավոր դատախազությանը՝ ՀՀ դատախազության աշխատակիցների աշխատավարձերի պատշաճ վճարումն ապահովելու նպատակով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2024-ի հունվարի 1-ից մինչև մարտի 20-ը ՀՀ դատախազության 24 աշխատակիցների վերջնահաշվարկի համար վճարվել է 137 մլն 481 հազար դրամ գումար: Նշված գումարը՝ որպես վերջնահաշվարկի գումար, արդեն իսկ վճարվել է աշխատանքից ազատված աշխատակիցներին ՀՀ դատախազությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված աշխատավարձի ֆոնդի միջոցների հաշվին:

Ուստի, ՀՀ դատախազության աշխատակիցների աշխատավարձերի պատշաճ վճարումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համալրելու ՀՀ դատախազության՝ աշխատավարձի գծով հատկացված միջոցները: Ընդ որում, կանխատեսվում է, որ մինչև առաջին եռամսյակի ավարտը վերջնահաշվարկի համար վճարված գումարի չափը կհասնի 150,000,000 դրամի:

  • Կիսվել: