հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դատախազությունը 10 տարի անց վիճարկում է տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշումը․ «Հետք»

Դատախազությունը 10 տարի անց վիճարկում է տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշումը․ «Հետք»

Կառավարությունը 2013թ. օգոստոսի 29-ին որոշել էր Երևան քաղաքում մի շարք տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: Նպատակը եղել է քաղաքաշինական ծրագրերի իրականացումը: Հանրային գերակա շահ ճանաչված տարածքների ցանկում է նաև Կողբացի 50ա հասցեն: Տարածքները ձեռք բերողը եղել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն: Կառավարության որոշումից 10 տարի անց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը դիմել է վարչական դատարան՝ վիճարկելով որոշմամբ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի՝ որպես Երևան քաղաքի Կողբացու 50ա հասցեում գտնվող շենքի ձեռք բերող լինելու հանգամանքը: Գրում է «Հետքը»։

«Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն հիմնվել է 2002թ. դեկտեմբերին: Ընկերության 50%-ը պատկանում է մի շարք դրվագներով քրեական գործերով անցնող, գործարար Սամվել Մայրապետյանին, մյուս 50%-ը՝ նրա կնոջը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանին:

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ 2009թ. փետրվարի 19-ին Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող անշարժ գույքն առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը: Հանրային գերակա շահ ճանաչված լինելու հիմքով օտարված համայնքապատկան գույքն առ այսօր գտնվում է անփոփոխ վիճակում: Մինչդեռ նախատեսված էր, որ տարածքը բարեկարգվի, որ Երևանում վերանա վթարային բնակելի ֆոնդը, ստեղծվեն կանաչապատ տարածքներ, նորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները և այլն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: