շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դատախազությունում բոլորը գիտեն՝ որևէ մեկի համար խնդրել չի կարելի. Աննա Վարդապետյանը՝ ԵՊՀ ուսանողներին

Դատախազությունում բոլորը գիտեն՝ որևէ մեկի համար խնդրել չի կարելի. Աննա Վարդապետյանը՝ ԵՊՀ ուսանողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Դատաիրավական լրագրություն» դասընթացի ուսանողներին: Հանդիպումը նախաձեռնել էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Վարդուհի Պետրոսյանը: Հայտնում են Դատախազությունից

Ի պատասխան ապագա լրագրողների հարցերի՝ Աննա Վարդապետյանն անդրադարձել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության լիազորություններին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում կատարվող աշխատանքներին, ուշացած արդարադատության հետևանքների հաղթահարման ուղիներին, կոռուպցիոն դրսևորումներից՝ հատկապես հովանավորչության անթույլատրելիությանը:

«Հովանավորչությունը կոռուպցիոն երևույթ է: Դատախազությունում բոլորը գիտեն, որ որևէ մեկի համար խնդրել չի կարելի: Նաև գիտեն, որ անթույլատրելի է որևէ մեկին, ով ներկայանում է որպես գլխավոր դատախազի բարեկամ, կուրսընկեր, դասընկեր և այլն, առավելություն տալը»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը և ուսանողների հետ քննարկել մասնագիտական, աշխատանքային, էթիկական, աշխարհայացքային հարցեր, դրանց շուրջ ծավալել երկխոսություն:

  • Կիսվել: