չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Դատախազությունն ընթացք է տվել ՌԴ քաղաքացուն 102-րդ ռազմաբազայի ՌՈ կողմից ձերբակալելու ահազանգին

Դատախազությունն ընթացք է տվել ՌԴ քաղաքացուն 102-րդ ռազմաբազայի ՌՈ կողմից ձերբակալելու ահազանգին

Գյումրիում բնակվող՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դմիտրի Սեդրակովին ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալելու մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: Այդ մասին տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ստացել: Հաղորդմանն օրենքով նախատեսված կարգով ընթացք է տրվել»,- նշեցին դատախազությունից։

Նշենք, որ խոսքը վերաբերում է սույն թվականի դեկտեմբերի 8-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված ահազանգին, համաձայն որի՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները փողոցում ձերբակալել են Գյումրիում բնակվող ՌԴ քաղաքացու:

 

  • Կիսվել: