ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դատախազներն ու քննիչները հանդիպել են ՄԻԵԴ-ի դատավոր Արմեն Հարությունյանի հետ

Դատախազներն ու քննիչները հանդիպել են ՄԻԵԴ-ի դատավոր Արմեն Հարությունյանի հետ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախաձեռնությամբ դատախազներն ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներն այսօր հանդիպում են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել խոսքի ազատության և ատելության խոսքի ինստիտուտների սահմանազատմանը՝ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի, չափորոշիչների և փիլիսոփայության համատեքստում:

Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են վերոնշյալ ինստիտուտների վերաբերյալ ՄԻԵԴ-ի իրավաբանության մեջ ամրագրված կայուն նախադեպային մոտեցումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել իրավունքի չարաշահման համատեքստում խոսքի ազատության մեկնաբանության առանձնահատկություններին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ:

  • Կիսվել: