շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դապարատյալը ծխախոտի սարքում արգելված իր է թաքցրել

Դապարատյալը ծխախոտի սարքում արգելված իր է թաքցրել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա․Բ․-ն, առողջական վիճակի հետ կապված, դեկտեմբերի 22-ի գիշերը հիմնարկի ծառայողների կողմից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։  Հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից։ 

Բժշկական կենտրոնում Ա․Բ․-ին ուղեկցող անվտանգության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ վերջինս բժշկական կենտրոնի ընդունարանի գրասեղանի տակի հատվածից վերցրել է ինչ-որ իր։ Այնուհետև ծառայողները դատապարտյալին ուղեկցել են առաջին բուժօգնության համար նախատեսված սենյակ, սակայն վերջինս հրաժարվել է բուժօգնությունից, և վերադարձվել հիմնարկ։ Ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում դատապարտյալը ներկայացրել է հագուստի մեջ թաքցրած էլեկտրոնային ծխախոտին նմանվող սարք և պոլիէթիլենային տոպրակ։ Ծխախոտի սարքում առկա է եղել թմրամիջոցի նմանվող, դեղնավուն, հեղուկ զանգված, իսկ տոպրակում՝ 8,6 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, մածուցիկ զանգված։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ 

 

  • Կիսվել: