հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Չորս տարի ապօրինի քրեական հետապնդման եմ ենթարկվում. Արմեն Գեւորգյան

Չորս տարի ապօրինի քրեական հետապնդման եմ ենթարկվում. Արմեն Գեւորգյան

Չորս տարի ապօրինի քրեական հետապնդման եմ ենթարկվում: Այս մասին այսօր դատական ​​նիստին հայտարարեց նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

Նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանն անցնում է ապացույցների հետազոտման կարգի հստակեցմանը։ Փաստաբան Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ դատարանը չի կարող անցնել ապացույցների քննման կարգի պարզաբանմանը, քանի դեռ չի պարզել մեղադրյալի, տվյալ դեպքում՝ Արմեն Գեւորքյանի դիրքորոշումը։

Դատարանը Գեւորգյանին առաջարկեց արտահայտել իր դիրքորոշումը։ Արմեն Գեւորգյանը հիշեցրեց, որ ավելի վաղ դատարանն իրեն թույլ չտվեց անդրադառնալ մի շարք հարցերի. Գեւորգյանը դրանք հնչեցրեց, այժմ՝ հռետորական հարցերի տեսքով՝ ցույց տալով մեղադրանքի մտացածին լինելը:

Գեւորգյանը, մասնավորապես, հետաքրքրվեց, թե Սիլվա Համբարձումյանի ինչի՞ն էր պետք կաշառք տալ, եթե բոլոր հարցերը նա ինքը կարող էր լուծել, ինչո՞ւ էր պետք արդեն արտասահման փոխանցված գումարները վերադարձնել երկիր եւ այլն։ Քանիդ դեռ այս հարցերի շուրջ պարզաբանումներ չկան, մեղադրանքն անհասկանալի եւ անհիմն է, ընդգծեց Գեւորգյանը՝ հավելելով, որ արդեն չորս տարի է, ինչ ապօրինի հետապնդման է ենթարկվում:

  • Կիսվել: