երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 22-ից 29-ը եւ նոյեմբերի 6-ից 10-ը կլքի երկիրը. դատարանը բավարարեց միջնորդությունը

Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 22-ից 29-ը եւ նոյեմբերի 6-ից 10-ը կլքի երկիրը. դատարանը բավարարեց միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, թույլատրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանին հոկտեմբերի 24-ից 27-ը եւ նոյեմբերի 6-ից 10-ը լքել երկիրը։

Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնել է դատարանին, որ իր պաշտպանյալը հոկտեմբերի 24-ից 27-ը մասնակցելու է ԵԽ Տեղական և Տարածքային իշխանությունների 43-րդ նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ նա հիմնական զեկուցողն է, ինչպես նաեւ նոյեմբերի 6-ից 10-ը՝ Հանուն ժողովրդավարության 10-րդ համաշխարհային ֆորումին։

Գործով մեղադրող դատախազն էլ առարկել է ներկայացված միջնորդության դեմ, նշելով, թե Գեւորգյանի՝ նիստերին չմասնակցելով, դատական նիստերի կայացումն անհնարին է դառնում։

Դատախազի առարկությանն վերաբերյալ պաշտպան Սահակյանը նշեց, որ պետական որեւէ մարմին իրավասություն չունի արգելելու Արմեն Գեւորգյանին մասնակցելու միջազգային ֆորումներին, որովհետեւ դա բխում է անձեռնմխելիությունից.

«Վերջին շրջանում դատարաններն այնքան ծանրաբեռնված են, որ քրեական գործերով դատական նիստերը գումարվում են ամիսը մեկ։ Եթե ամիսը մեկ գումարվում է դատական նիստ, պաշտպաններն ուրախ են լինում, որովհետեւ դատարանները ծանրաբեռնված են լինում։ Այս գործով նիստերը գումարվում են յուրաքանչյուր շաբաթ, եթե նույնիսկ այնպես է ստացվել, որ այս անգամ հանդիպումներ են տեղի ունեցել, որ երկու շաբաթը մեկ Արմեն Գեւորգյանը պետք է մեկնի եւ իր պարտականությունները կատարի հանուն Հայաստանի Հանրապետության շահերի, եւ դատական նիստերը կայանալու են երկու շաբաթը մեկ, դրանք ավելի շուտ-շուտ գումարվող նիստեր են, քան մյուս քրեական գործերը»։

  • Կիսվել: