հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024

Չեմ հանդուրժի, որ որևէ մեկն անհարգալից լինի իմ պապիկի և 1,5 մլն զոհերի հիշատակի նկատմամբ. Արա Խաչատուրյան

Ամերիկայի Գլենդեյլ քաղաքի հանրային գրադարանում  Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ կազմակերպված միջոցառումը Դոնալդ Թրամփի կողմնակիցները  փորձել են տապալել։ Երբ Ադամ Շիֆը սկսել է իր ելույթը, նրանք սուլել և խանգարել են։ 

Տեղեկացնենք, որ Թրամփի աջակիցները դեմ են ԱՄՆ Կոնգրեսում նախագահի պաշտոնանկության հարցով սկսված գործընթացին, որում Ադամ Շիֆն առաջնային դերակատարում ունի։

Daily Asbarez պարբերականի խմբագիր Արա Խաչատուրյանը, ով ներկա էր միջոցառմանը, դիմելով Թրամփի աջակիցներին, ասել է.«Սա Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում է և եթե ցանկանում եք խանգարել այն, ապա հեռացեք: Չեմ հանդուրժի, որ որևէ մեկն անհարգալից լինի իմ պապիկի  և 1,5 մլն զոհերի հիշատակի նկատմամբ»:

Սակայն նախագահի աջակիցներն անդրդվելի են եղել: Նրանք Շիֆին «ստախոս» են անվանել, կոչ են արել հեռանալ, իսկ հետո Միացյալ Նահանգների օրհներգն են երգել:

  • Կիսվել: