ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չալաբյանի տունը խուզարկել են և նրան բերման ենթարկել

Չալաբյանի տունը խուզարկել են և նրան բերման ենթարկել

Ոստիկանությունը խուզարկություն է արել ՛՛Արար՛՛ հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի բնակարանում, ապա նրան բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Մինչ ոստիկանական մեքենա նստելը՝ Չալաբյանը հասցրեց զրուցել լրագրողների հետ եւ ասաց, որ իր տանը ոչինչ չի հայտնաբերվել եւ չէր էլ կարող հայտնաբերվել, սակայն, ոստիկանության աշխատակիցները պահանջում են, որ ինքը գնա ոստիկանական բաժանմունք:

՛՛Բայց դրա համար հիմքեր չեն ներկայացնում։ Ես այսպես կոչված՝ քրեական գործով որեւէ դատավարական կարգավիճակ չունեմ։ Ամեն դեպքում, ես պատրաստ եմ փաստաբանիս հետ գնալ ոստիկանական բաժանմունք եւ օժանդակել գործի քննությանը, որը ցույց կտա, որ հարուցված քրգործը ինձ հետ կապ չունի՛՛,-ասաց Չալաբյանը:

Նա իրեն բերման ենթարկելը որակեց որպես առեւանգում։

Հիշեցնենք, որ այսօր դիմակավոր ոստիկանները խուզարկել էին նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի տունը, որտեղ ոչինչ չէին գտել։

 

  • Կիսվել: