կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել․ ՆԳՆ

Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել․ ՆԳՆ

Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել:

Նրանցից 17-ը՝ Երևանում, 12-ը՝ Նոյեմբերյանում: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՆԳՆ լրատվության բաժնից։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ բերման ենթարկվածներ կան Վեդիում։ Նրանք բողոքի ակցիա էին իրականացնում և արգելափակել էին ճանապարհը Տիգրանաշենի հատվածում։

Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու  հատվածում:

Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց:

Նշվում է, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

  • Կիսվել: