կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բնարականային գողություն Գյումրիում. ներս էր մտել խոհանոցի պատուհանից եւ ննջարանի պահարանից գողացել 700 հազար դրամ

Բնարականային գողություն Գյումրիում. ներս էր մտել խոհանոցի պատուհանից եւ ննջարանի պահարանից գողացել 700 հազար դրամ

Հունվարի 28-ին, գիշերվա ժամը 2-ն անց, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ստացվեց հաղորդում բնակարանային գողության վերաբերյալ: Հայտնում էին, որ երեկոյան բացել են Շիրակացու փողոցի տներից մեկի խոհանոցի պատուհանը, մտել և ննջարանի պահարանից գողացել 700 հազար դրամ:

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ, իսկ քրեական հետախույզներն էլ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Հավաստի տեղեկությունները ստացվեցին արդեն կեսօրին: Նույն` Շիրակացու փողոցում գտնվող իր տանը հայտնաբերվեց 28-ամյա երիտասարդը, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Մուշի բաժին: Նա խոստովանեց, որ երեկոյան ժամը 10.30-ի սահմաններում մտել ու գողացել էր փողը:

Երիտասարդը նաև խոստովանեց, որ նման մի բան էլ կատարել է հունվարի 3-ին: Գիշերը, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, կտրել էր Գերցենի փողոցում գտնվող տան պատուհանի ճաղավանդակը, պատուհանով մտել տուն, խառնել իրերը, սակայն ոչինչ չէր գողացել:

28-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: