ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բնակարանային գողության փորձ Նոր Երզնկա գյուղում․ համագյուղացու սիրտը խմիչք էր ուզում

Բնակարանային գողության փորձ Նոր Երզնկա գյուղում․ համագյուղացու սիրտը խմիչք էր ուզում

Ապրիլի 22-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ գիշերվա ժամը 1-ին փորձել են գողություն կատարել Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղում գտնվող իր տնից:

Ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են անհրաժեշտ գործողություններ, որոնց արդյունքում Աշտարակի համայնքային ոստիկանները ստացել են հիմնավոր տեղեկություններ, որն իրացրել են նույն  օրը երեկոյան ժամը 7-ին:

Նույն գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը հայտնաբերվել է Փարպի գյուղի դաշտում, բնակարանային գողություն կատարելու փորձ կատարելու կասկածանքով  ձերբակալվել է: Նա խոստովանել է, որ աստիճանը տեղադրել է եւ խմիչք գողանալու մտադրությամբ տան երկրորդ հարկի պատուհանից մտել է համագյուղացու տուն, սակայն ձեռնունայն հեռացել է, քանի որ առաջին հարկում մարդ է եղել:

  • Կիսվել: