երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«ԲՄՎ»-ով դրիֆտներ կատարած երիտասարդը ձերբակալվել է

«ԲՄՎ»-ով դրիֆտներ կատարած երիտասարդը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները, խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով, հունվարի 15-ին Կորյունի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 23-ամյա երիտասարդի:

Պարզվել է, որ նա, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների և հասարակության նկատմամբ, «ԲՄՎ»-ով կատարել է դրիֆտներ, իսկ սրահում նկատվել են ատրճանակի նմանվող առարկա:

Պարզվել է նաև, որ նա մեքենան վարել է՝ զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից:
23-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

  • Կիսվել: