ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Բերման ենթարկելիս ոստիկանությունը վնասվածքներ է պատճառել քաղաքացուն. Նա տեղափոխվել է հիվանդանոց. հայտարարություն

Բերման ենթարկելիս ոստիկանությունը վնասվածքներ է պատճառել քաղաքացուն. Նա տեղափոխվել է հիվանդանոց. հայտարարություն

Ոստիկանների անհամաչափ ուժ կիրառելու հետևանքով Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամներից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։

Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժին շտապ օգնության մեքենանաներ են կանչվել։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին, որոնք խաղաղ անհնազանդության ակցիա էին իրականացնում»:

Մեկ այլ հաղորդագրությամբ կուսակցությունից հայտնել են. «Քիչ առաջ Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամ Ժիրայր Շաքարյանը, որին ոստիկանները այսօր ասֆալտի վրայով քարշ տալով ձերբակալելիս  մարմնական վնասվածք են պատճառել, ոստիկանության բաժնից շտապ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Բացի Ժիրայր Շաքարյանից ևս կան տուժածներ։

  • Կիսվել: