շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Բերդի Սորաններ կոչվող դենդրոպարկում հատվել է 35 սոճի. Տնօրենն է կարգադրել

Բերդի Սորաններ կոչվող դենդրոպարկում հատվել է 35 սոճի. Տնօրենն է կարգադրել

Ապօրինի ծառահատման վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն իրացրել են ապրիլի 25-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ տվյալի` ապրիլի 8-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Սորաններ կոչվող դենդրոպարկի 61-ամյա տնօրենը մի բանվորի հատել է տվել 35 սոճի, մինչդեռ ոստիկանները դենդրոպարկի տարածքում ապրիլի 25-ին հայտնաբերել են սոճու 2,2 մետր երկարության և տարբեր տրամագծերի 129 գերան:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: