ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բերդ համայնքի ղեկավարը մեկ ամսով կալանավորվեց. Ոսկան Սարգսյան

Բերդ համայնքի ղեկավարը մեկ ամսով կալանավորվեց. Ոսկան Սարգսյան

Բերդ խոշոր համայնքի ղեկավարը մեկ ամսով կալանավորվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը:
 
՛՛Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավոր Գևորգ Սարգսի Պողոսյանը այսօր ժամը 19- ին որոշում է կայացրել Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին մեկ ամսով կալանավորելու մասին։
 
Որոշ տեղեկություներով՝ սահմանագոտու բնակիչներից մեկը ապօրինի ցանկապատ է կառուցել, որի համար համայնքի ղեկավարը նրան պետք է տուգաներ 200 հազար դրամով, սակայն չի տուգանել, Հ․ Մանուչարյանի հանդեպ քրեական գործ են հարուցել 308 հոդվածի 1-ին մասով(Պաշտոնեական դիրքի չարաշահում)՛՛,-նշել է նա:
 

  • Կիսվել: