երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։

ԲԴԽ-ն՝ նախագահությամբ Գագիկ Ջհանգիրյանի, մերժեց Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։

Հիշեցնենք` Ռշտունու նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը վերաբերում է դատավորի կողմից երկարատև արձակուրդ մեկնելու հիմքով քրգործերը վերամակագրման հանձնելուն։

  • Կիսվել: