երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԲԴԽ անդամները մասնակցում են ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության նախագծի վերաբերյալ քննարկմանը

ԲԴԽ անդամները մասնակցում են ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության նախագծի վերաբերյալ քննարկմանը

Այսօր՝ ապրիլի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Սերգեյ Չիչոյանը և Ստեփան Միքայելյանը մասնակցում են Ծաղկաձորում մեկնարկած երկօրյա քննարկմանը, որը կազմակերպվել է ՀՀ Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում:

Քննարկումը նվիրված է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագծին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվելու ««Էլեկտրոնային դատարան» կառավարման միասնական համակարգի ներդնում», «ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսում», «ՀՀ դատական համակարգի վերանայումը սահմանադրական բարեփոխումների համատեքստում» և այլ թեմաների:

Միջոցառմանը մասնակցում են նաև դատարանների նախագահներ և դատավորներ:

  • Կիսվել: