շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԲԴԽ անդամների գլխավորած պատվիրակությունը Վրաստանում էր

ԲԴԽ անդամների գլխավորած պատվիրակությունը Վրաստանում էր

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանի և Դավիթ Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-17-ը աշխատանքային այցով եղել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Պատվիրակության կազմում եղել են ինչպես Առաջին ատյանի, Վերաքննիչ ատյանի դատավորներ, այնպես էլ դատարանների, դատական դեպարտամենտի աշխատակիցներ:
 
Եռօրյա աշխատաժողովի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների, Վրաստանի քաղաքային դատարանի նախագահի և պալատների նախագահների, ինչպես նաև դատաիրավական ոլորտի մի շարք ներկայացուցիչների, իրավական ոլորտի փորձագետների հետ:
 
 
Հանդիպումների ընթացքում կողմերը միմյանց են ներկայացրել երկու երկրների լավագույն փորձը, անդրադարձել ոլորտում առկա բացերը շտկելու ուղղությամբ իրականացվող անհրաժեշտ միջոցառումներին:
 
Պատվիրակության անդամները ծանոթացել են նաև դատարանների շենքային պայմաններին, գործերի գրանցման, մակագրման, արխիվացման տեխնիկական լուծումներին:
 
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

 

  • Կիսվել: