շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բարձրաստիճան հոգևորականներին հայհոյանքներ հնչեցնելու հետ կապված դեպքի առիթով քաղաքացու նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել. փաստաբան

Բարձրաստիճան հոգևորականներին հայհոյանքներ հնչեցնելու հետ կապված դեպքի առիթով քաղաքացու նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել. փաստաբան

Տեղեկացնում եմ, որ 2024 թվականի փետրվարի 5-ին և 6-ին «Facebook» սոցիալական ցանցում Անդրանիկ Դովլաթյանի կողմից բարձրաստիճան հոգևորականների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու հետ կապված դեպքի առիթով 2024թ. փետրվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով. պատժվում է նաև ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

՛՛Նույն քրեական վարույթով ստեղծվել է քննչական խումբ:

Տեղեկացնում եմ նաև, որ քննչական խմբի ղեկավարին եմ փոխանցել 418 քաղաքացիների մասին տեղեկությունները, որոնք նույնպես միացել են 23 փաստաբանի հաղորդմանը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: