շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բացատրական աշխատանքի արդյունքում Հայթաղի բնակիչը թմրամիջոցը ներկայացրել է ոստիկաններին

Բացատրական աշխատանքի արդյունքում Հայթաղի բնակիչը թմրամիջոցը ներկայացրել է ոստիկաններին

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Հայթաղ գյուղի 48-ամյա բնակիչը տանը, օժանդակ շինություններում և տնամերձ հողամասում աճեցնում, պահում և օգտագործում է թմրամիջոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ ստուգման նպատակով քրեական հետախույզները մեկնեցին Հայթաղ: Բացատրական աշխատանքի արդյունքում 48-ամյա տղամարդը հայտնեց, որ ունի մարիխուանա՝ անձնական օգտագործման համար, և պատրաստ է այն ներկայացնել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ նա իրավապահներին է ներկայացրել 300 գրամ մարիխուանայի զանգվածով փաթեթ և հայտնել, որ թմրամիջոցը պատրաստել է անձնական օգտագործման համար:

Հաջորդ օպերատիվ տեղեկությունը ստուգելու նպատակով Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 6-ին եղան էջմիածինցի 32-ամյա երիտասարդի բնակության վայրում: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ ունի մարիխուանա, որը պատրաստ է ներկայացնել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ նա իրավապահներին է ներկայացրել 35,34 գրամ մարիխուանայի զանգվածով փաթեթ և հայտնել, որ թմրամիջոցը պատրաստել է անձնական օգտագործման համար:

Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: