հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բացահայտվել է ապօրինի ծառահատման հերթական դեպքը

Բացահայտվել է ապօրինի ծառահատման հերթական դեպքը

Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Կապանի բաժնի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները համատեղ շրջիկ ծառայություն իրականացնելիս Կարմրաքար բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են «ՈՒԱԶ-469Բ» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել է մոտ 3 խմ փայտանյութ՝ առանց ձեռք բերման օրինականությունը հաստատող փաստաթղթի:

24-ամյա վարորդը հայտնել է, որ ծառերն ապօրինի հատել է Կարմրաքար բնակավայրի վարչական տարածքի հարակից անտառից:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: