չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը

ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը

ՀՀ ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Հովակիմ Հովակիմյանի թեկնածության հարցը:

 

ԱԺ նիստում փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը ներկայացրեց թեկնածուին:

«ՀՀ նախագահը 2022 թվականի հունիսի 30-ին ԱԺ-ին առաջարկել է Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը՝ ՍԴ դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար»,-ասաց Պողոսյանը՝ ներկայացնելով նրա կենսագրությունը, աշխատանքային գործունեությունը:

Ելույթով հանդես եկավ նաև թեկնածուն՝ նշելով. «ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելն արդեն իսկ մեծ պատիվ ու պատասխանատվություն է՝ հատկապես պետական համակարգում տարիներ շարունակ աշխատանքային գործունեություն ծավալած իրավաբանի համար»:

Հովակիմյանը նաև ներկայացրեց ՍԴ-ի գործունեության հիմնական ուղենիշների վերաբերյալ իր դիտարկումները, պատասխանեց պատգամավորների հարցերին:

  • Կիսվել: