կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ազատազրկման վայրից փախուստի դիմելու համար 29 տարի հետախուզվող քաղաքացին հայտնաբերվել է Բագրատաշենում

Ազատազրկման վայրից փախուստի դիմելու համար 29 տարի հետախուզվող քաղաքացին հայտնաբերվել է Բագրատաշենում

Փետրվարի 3-ին՝ ժամը 4:20-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տարվել 51-ամյա Գրիգոլի Բ.-ն:

ՆԳՆ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նա 1995 թ. մայիսի 28-ից Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Վրաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի մեղադրանքով (Ազատազրկման վայրից փախուստի դիմելը):

Խափանման միջոցը կալանքն է:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

  • Կիսվել: