երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Այսօրվա որոշմամբ դատավորների անկախությունը երաշխավորող մարմինը ևս մեկ կանաչ լույս վառեց դատավորներից ցանկալի որոշում ստանալու. Աննա Փիլոսյան

Այսօրվա որոշմամբ դատավորների անկախությունը երաշխավորող մարմինը ևս մեկ կանաչ լույս վառեց դատավորներից ցանկալի որոշում ստանալու. Աննա Փիլոսյան

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ դադադարեցվել է դատական իշխանությունում մնացած գրագիտությամբ և արդարամտությամբ օժտված եզակի դատավորներից Արթուր Ստեփանյանի լիազորությունները: Այս մասին facebook-ի իր էջում գրել է նախկին դատավոր Աննա Փիլոսյանը՝ արձագանքելով ԲԴԽ որոշմանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չեմ անդրադառնա խախտման էությանը, խախտումը ծնող պատճառներին ու դրա պատասխանատուներին, քանի որ բազմիցս այդ մասին բարձրաձայնել եմ։

Կուզեմ միայն նշել, որ այսօրվա որոշմամբ դատավորների անկախությունը երաշխավորող մարմինը ևս մեկ կանաչ լույս վառեց դատավորներից ցանկալի որոշում ստանալու կամ նրանցից վրեժխնդիր լինելու  նպատակով կարգապահական վարույթներով բացեիբաց սպառնացող ու նախաձեռնող անձնաց, փաստաբանների ու կազմակերպությունների համար՝ ևս մեկ անգամ վերահաստատելով դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու այդ գործիքակազմի կենսունակությունն ու ԲԴԽ-ի անվերապահ աջակցությունը»։

Նշենք, որ նախկին դատավոր Աննա Փիլոսյանը հայտնի իրավապաշատպան Ռուբեն Մելիքյանի կինն է։ Ավելի վաղ ԲԴԽ-ն դադարեցրել էր Փիլոյսանի լիազորությունները։ Մելիքյանի որակմամբ, գործ ունենք կամայականության անթաքույց դեպքի հետ։

  • Կիսվել: