շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրազենային վիրավորումից մահացած Ժորա Կարապետյանը 18 տարեկան էր, տան միակ որդին

Հրազենային վիրավորումից մահացած Ժորա Կարապետյանը 18 տարեկան էր, տան միակ որդին

Դեռեւս չպարզված հանգամանքներում երեկ՝ օգոստոսի 9-ին, հրազենային վիրավորման հետեւանքով մահացած զինծառայող Ժորա Կարապետյանը Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքից էր: 

Նա 18 տարեկան էր, 2022 թվականի հունվարին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Արարատում, տան միակ տղան էր, ուներ իրենից մեծ երկու քույր։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չէր հաջողվել:

  • Կիսվել: