շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այս ամենը մեկ նպատակ ուներ, որ Առուշ Առուշանյանը չկարողանա ղեկավարել Գորիս համայնքը. Պաշտպան

Այս ամենը մեկ նպատակ ուներ, որ Առուշ Առուշանյանը չկարողանա ղեկավարել Գորիս համայնքը. Պաշտպան

Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան ազատազրկելու եւ առհասարկ այս գործով նման արդյունքի հասնելը ուներ միայն մեկ նպատակ, որ Առուշ Առուշանյանը չկարողանա ղեկավարել Գորիս համայնքը: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Բոլորը գիտեն, որ Առուշ Առուշանյանն անմեղ է: Այսօր դատարանում բոլորը համոզվեցին, որ այն ընտրական հանցագործությունները, որոնք վերջինիս մեղսագրվել են, ուղղակի ապօրինի են»,-ասաց նա:

Դրանից հետո դատարանի դահլիճից դուրս եկավ ինքը՝ Առուշ Առուշանյանը, եւ դրսում հավաքվածները սկսեցին վանկարկել՝ «Առուշ-Առուշ»:

Նշենք, որ քիչ առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով վճիռը։ Նա դատապարտվեց 6 ամիս 18 օր ազատազրկման, սակայն պատիժը պայմանական չկիրառվեց: Փոխարենը ատարանը վճռեց, որ Առուշ Առուշանյանը չի կարող զբաղեցնել համայնքի ղեկավարի խպաշտոն 5 տարի ժեմկետով:  Առուշ Առուշանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։

  • Կիսվել: