երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավտոմեքենայի առեղծվածային պայթյուն Երևանում․ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ

Ավտոմեքենայի առեղծվածային պայթյուն Երևանում․ Քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ

Երեւանում այսօր՝ փետրվարի 8-ին, ավտոմեքենայի առեղծվածային պայթյուն է տեղի ունեցել։ NEWS.am-ին հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հաղորդեցին, որ կա նախաձեռնված քրեական վարույթ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով։

Ըստ ՔԿ-ի՝ հաղորդումներ են ստացվել այն մասին, որ Թեւոսյան փողոցի 4 հասցեի հատվածում պայթուն տեղի ունենալու մասին։ Նույն օրը ժամը 01։00-ին բժշկական կենտրոնից եւս հաղորդում է ստացվել, որ նշված հասցեի մոտ տեղի ունեցած պայթունի հետեւանքով շտապօգնության խումբը վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել երկու տղամարդու։

Պարզվել է, որ փետրվարի 8-ին ժամը 00։05-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, երթեւեկելով Թեւոսյան փողոցով, մեքենան կայանել է փողոցի 4 հասցեի մոտ, որից քիչ անց մեքենայի սրահում անհայտ հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով 1976 եւ 1988թթ․ ծնված երկու անձ, որոնցից մեկը Երեւանի, մյուսը՝ Լոռու մարզի բնակիչ, «պայթունաբեկորային բազմաօրգան վիրավորում» ախտորոշումներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Ավելի ուշ ԲԿ-ից հաղորդել են, որ վնասվածք ստացածներից 1976թ․ ծնված անձը ժամը 05:00-ին մահացել է:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են բեկորներ, նռնակի դետալներին նմանվող առարկաներ: Վերցվել են նաեւ արնանման հետքեր, իրեր: Նշանակվել են դատաբժշկական եւ դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, դեպքի հանգամաքնները պարզվում են։

  • Կիսվել: