ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Թաթոյան

Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Թաթոյան

Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը տեղի են ունեցել ակնհայտ սադրող ձայնագրության հիման վրա, որի ապացուցողական նշանակությունը և թույլատրելիությունը խիստ կասկածների տեղիք են տալիս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

՛՛Ընդ որում, նա երկու ամսով կալանավորվել է Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով նախատեսված արարքի համար, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու:

Հետևաբար, Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի՛՛,-նշել է նա:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիք Չալաբյանը կալանավորվել է:

  • Կիսվել: