կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավելի քան 250 դատավորի աշխատավարձ էապես բարձրացել է. Առաջին ատյանի դատարանում` 60%-ով, վերաքննիչ դատարանում` 55%-ով

Ավելի քան 250 դատավորի աշխատավարձ էապես բարձրացել է. Առաջին ատյանի դատարանում` 60%-ով, վերաքննիչ դատարանում` 55%-ով

2023 թվականին ՀՀ արդարադատության նախարարության բյուջեի կատարողականը կազմել է 99.4%: Այս մասին, հունվարի 18-ին, Արդարադատության նախարարությունում, որտեղ քննարկվել է գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը, իր խոսքում նշել է նախարար Գրիգոր Մինասյանը:

Նախարարության կողմից իրականացվել է Ներքին գործերի նախարարության ստեղծման և 2023թ. հունվարի 1-ից գործարկման ողջ գործընթացը:

Վարչապետին են ներկայացվել դատական համակարգի բարեփոխումները: 2023թ. հունիսի 15-ից գործում է Վերաքննիչ հակակոռուպցիոն նոր դատարանը` ապահովելով հակակոռուպցիոն գործերի եռաստիճան մասնագիտացված քննությունը:

Ավելի քան 250 դատավորի աշխատավարձ էապես բարձրացել է: Առաջին ատյանի դատարաններում` 60%-ով, վերաքննիչ դատարաններում` 55%-ով:

Ներդրվել է դատավորների ընտրության նոր հատուկ կարգ, որով դատավորների թեկնածուները բարդ քննություն հանձնելով կարճ ժամանակում նշանակվում են որպես դատավոր։ Արդյունքում՝ այժմ գրեթե ամբողջությամբ համալրված է դատական համակարգը: Երևանում ձևավորվել են առաջին ատյանի քրեական և քաղաքացիական դատարանները:

  • Կիսվել: