շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ավազակության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից

Ավազակության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 1-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և ոստիկանության Արմավիրի բաժին է տեղափոխվել 46-ամյա Սևակ Ա.-ն: Նա 2019 թ. մարտի 5-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (Ավազակությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

  • Կիսվել: