կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավանում վիճաբանությունն ավարտվել էր մարմնական վնասվածքով. 19-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Ավանում վիճաբանությունն ավարտվել էր մարմնական վնասվածքով. 19-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 8-ին հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ ազդրի կտրած-ծակած վերքով 19-ամյա երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել էր գիշերվա ժամը 01:30-ի սահմաններում Ավանի Նարեկացու թաղամասի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ. անհայտ անձը կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք էր պատճառել նրան:

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները հետագա ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը:

Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Դավիթ Մալյան փողոցի 33-ամյա բնակիչը ներկայացել է Նոր Նորքի բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

  • Կիսվել: