շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ավանի փոխթաղապետի մոտ կաթուցիչ հայտնաբերելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Ավանի փոխթաղապետի մոտ կաթուցիչ հայտնաբերելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ կաթուցիչ (պիպետկա) հայտնաբերվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Ներսես Պողոսյանն այս գործով դեռ կարգավիճակ չունի

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը բերման էր ենթարկվել Ոստիկանություն թմրամիջոց պահելու կասկածանքով: Քրեական գործը հարուցված է Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը)։

Ավելի վաղ նա մեկնաբանել էր միջադեպը՝ նշելով, թե կաթուցիչը գետնից է վերցրել։

 

 

  • Կիսվել: