երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավագանու անդամի հայտարարության վերաբերյալ ուսումնասիրությունը փաստեր չի հաստատել. ՆԳՆ

Ավագանու անդամի հայտարարության վերաբերյալ ուսումնասիրությունը փաստեր չի հաստատել. ՆԳՆ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը՝ Նարե Սոսեն, հայտարարությամբ է հանդես եկել և Ռուսաստանից քաղաքական ապաստան հայցել, ինչպես նաև նշել, որ ոստիկանությունում իրեն ստիպել են կեղծ վկայություններ տալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի դեմ։

24News-ը վերը նշված հայտարարությամբ պայմանավորված կապ հաստատեց ՆԳՆ-ի հետ, որտեղից էլ հայտնեցին. «ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում ուսումնասիրություն է կատարվել, և փաստեր չեն հաստատվել տվյալ հայտարարության վերաբերյալ»,- ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ օրերս Նարե Սոսեն հայտարարել էր նար, որ իրեն առևանգել են և իր հետ քաղաքական բնույթի խոսակցություն ունեցել:

  • Կիսվել: