հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Աճառյան փողոցում հայտնաբերվել և գողության մեղադրանքով բերման է ենթարկվել 29-ամյա կին

Աճառյան փողոցում հայտնաբերվել և գողության մեղադրանքով բերման է ենթարկվել 29-ամյա կին

Ոստիկանության Երևան քաղաքի Մետրոպոլիտենի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 31-ին Աճառյան փողոցում հայտնաբերվել և Մետրոպոլիտենի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Աննա Գ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 8-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

  • Կիսվել: