հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աշտարակի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

Աշտարակի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 19-ին Օշական համայնքում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել օշականցի 17-ամյա պատանու և էջմիածինցի 27-ամյա երիտասարդի՝ նրա վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ. մեքենայում 1 գլուխ ոչխար կար: Բացատրական աշխատանքի շնորհիվ նրանք խոստովանական բացատրություն են տվել, որ մարտի 17-ի գիշերը Օշական համայնքում գողացել են «ՎԱԶ-2106» մակնիշի երկու մեքենայի մարտկոցները, իսկ մարտի 18-ից 19-ի գիշերն ընկած ժամանակահատվածում գյուղի մի շինությունից գողացել են 6 գլուխ ոչխար:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողացված կենդանիների տիրոջ ինքնությունը. նա կատարվածի վերաբերյալ հաղորդում է տվել: Կենդանիներից հինգը հայտնաբերվել և վերադարձվել են տիրոջը, իսկ մեկը, ըստ գողացողների, փախել էր: Հայտնաբերվել են նաև «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաների մարտկոցները: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժող մեքենայատերերին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: