կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աշոտյանը կմնա կալանքի տակ

Աշոտյանը կմնա կալանքի տակ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ ևս երեք ամիս։ Այս որոշումն այսօր կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատական նիստում քննարկվում է Աշոտյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու հարցը։

Հիշեցնենք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է հունիսի 15-ին, իսկ հունիսի 16-ին երկու ամսով կալանավորվել։

Ըստ մեղադրանքի՝ նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ:

Նրանց մեղադրում են ՛՛Ծովասար՛՛ հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը բուհի հոգաբարձուների խորհուրդն էր գլխավորում:

 

  • Կիսվել: