երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումն անմիջականորեն իրականացնում է Արգիշտի Քյարամյանը. Աթանեսյան

Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումն անմիջականորեն իրականացնում է Արգիշտի Քյարամյանը. Աթանեսյան

Ինչպես գրել էի մի քանի օր առաջ, քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը քննվելու է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արթուր Նահապետյանի կողմից: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը իրականացնում է երկրի ղեկավարի ղեկին հայտնված մի կենդանի, ում անունը իմ էջում որոշել եմ էլ երբեք չգրել՝ առնվազն հիգիենայի նկատառումներից ելնելով:

Քաղաքական հետապնդումը անմիջականորեն իրականացնում է Ա.Քյարամյանը, ում մտերիմ ընկերը և սանիկն է հանդիսանում նշված դատավորը:

Այդ հիմնավորմամբ այսօր բացարկ եմ ներկայացրել դատավորին:

Իհարկե, միամտություն չունեմ մտածելու, որ բացարկը դատավորի կողմից կընդունվի կամ վերաքննիչ բողոքը կարող է բավարարվել:
Արմեն Աշոտյանի ազատության գրավականը դա նրա և նրան աջակցող մարդկանց անզիջուն պայքարն է, որը կստիպի հակահիգիենիկ կենդանուն ազատել Արմենին և հեռանալ երկրի ղեկավարի ղեկից»:

  • Կիսվել: