շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աշխատաժողով՝ Հայաստանի ՔԿՀ-ներում փորձարկվող ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի հուսալիության ստուգման վերաբերյալ

Աշխատաժողով՝ Հայաստանի ՔԿՀ-ներում փորձարկվող ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի հուսալիության ստուգման վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում մարտի 22-ին անցկացվել է աշխատաժողով՝ դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի հուսալիության ստուգման վերաբերյալ։

2023 թվականի դեկտեմբերի 1-ից ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում իրականացվում է դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի փորձարկում, որը շարունակվելու է մինչև 2024 թվականի մարտի 31-ը։

Ներկա են եղել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, բաժնի աշխատակիցները, ՔԿՀ-ների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների աշխատակիցները, ինչպես նաև ԵԽ նշյալ ծրագրի ղեկավար Դիանա Ղազարյանը և ԵԽ ազգային փորձագետ Արշակ Գասպարյանը։

ԵԽ-ի աջակցությամբ մշակված գործիքակազմի ներդրման նպատակն է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպումը, պատժի կատարման անհատական մոտեցման ապահովումը և ազատազրկված անձանց մոտ դրական վարքագծի ձևավորումը։

 

  • Կիսվել: