կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աշխատանքային քննարկում՝ անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կարգավորման վերաբերյալ

Աշխատանքային քննարկում՝ անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կարգավորման վերաբերյալ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ փետրվարի 5-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ ներքին գործերի նախարարության գործընկերների հետ` ՆԳ փոխնախարար Դավիթ Համբարյանի գլխավորությամբ:

 

Քննարկման հիմնական թեման վերաբերում էր անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկության կարգավորմանն ուղղված՝ ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:

 

 

  • Կիսվել: